Շուշաննա Թովմասյանը երկրորդ անգամ հղի է․ հայտնի է դերասանուհու երեխայի սեռը (տեսանյութ)

  • Aug 08, 2022

Ներկայումս ամերիկաբնակ դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, ով լսարանին հայտնի է հատկապես «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, երկրորդ անգամ հղի է։ Նա տեսանյութ է հրապարակել երեխայի սեռն իմանալու արարողությունից։ Զույգը որդի է ունենալու։ Տեսանյութին կից Շուշաննան գրել է հետևյալը։

«Աստված ևս մեկ անգամ մեծ օրհնություն տվեց իմ ըտանիքին. երկրորդ մանկան սեր։ Անսահման երջանիկ ու շնորհակալ եմ։ Թող աշխարհի բոլոր ծայրերում մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ…Իմ սիրելի ընկերներ, շնորհակալ եմ ընտանիքիս ուրախությանը հաղորդակից լինելու և տոնական օր նվիրելու համար։ Սիրում եմ ձեզ…»:

Հավելենք, որ Շուշաննան և նրա ամուսինը՝ ռեժիսոր Վահե Սահյանը, ևս մեկ որդի ունի, ով ծնվել է ԱՄՆ-ում։ Հիշեցնենք, որ  զույգը, բավականին լավ էին ապրում Հայասնատում և պահանջված էին իրենց մասնագիտության մեջ, բայց որոշեցին տեղափոխվել ԱՄՆ։

Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել էր, որ այս շրջանում Հայաստան չեն գալու: Ըստ Շուշաննայի՝ իրենք մեկնել են Հայաստանից, քանի որ չունեին աշխատանքային կայունություն, մոտ ապագայում իրենց կյանքը պլանավորում են ԱՄՆ-ում:

Հարցազրույցներից մեկում էլ դերասանուհին խոստովանել է, որ իր ամուսինը տարատեսակ աշխատանքներ է կատարում, այդ թվում՝ ոչ մասնագիտական, որպեսզի իրենք ոչնչի կարիք չունենան:

Հավելենք, որ Շուշաննան ներկայումս որևէ տեղ չի նկարահանվում։ Դերասանուհի չի բացառել նաև, որ ապագայում հնարավոր է, որ ինքն էլ զբաղվի դերասանական ոլորտի հետ կապ չունեցող որևէ գործով:

«Շատերը գիտեն՝ ինչ է սպասվում իրենց թե՛ էստեղ, թե՛ էնտեղ: Դու ես ընտրում, թե ինչպես շարունակես:Ընտիր կլինի, որ յուրաքանչյուր մարդ, ով կփորձի իրեն ուրիշ երկրում, ռեալ գնահատի իր հնարավորություններն ու ռեսուրսները, որովհետև եթե մենք գայինք ու մտածեինք՝ ես Շուշաննա Թովմասյանն եմ ու չեմ անի սա, սա, սա, ես առնվազն ինքս ինձ կասեի՝ Շուշան, հիմար ես, բա՞ ինչ պետք ա անես մի երկրում, որտեղ ոչինիչ չունես արած իրենց համար, դու էստեղ ոչինչ ես»,-անկեղծացել է դերասանուհին։

Մեկնաբանություն

Որոնում