Հայտնի հայ տիկտոկերները տեսանյութ են հրապարակել, որում ներկայացրել են, թե ինչ խնդրի հետ են բախվել KFC ընկերության հավի թևիկները փորձելիս։
Դատելով տեսանյութից՝ հավի թևիկները ոչ եփված են եղել։ «Ժողովորդ, որքանո՞վ է նորմալ, որ արդեն երկրորդ տուփն ենք փոխում, որովհետև բոլորը չեփված են։ Այս մեկն էլի չեփված է։ Մի խոսքով, նորմալ եփեք, խնդրում ենք»,-նշել է տեսանյութում տիկտոկերը:
Նշենք, որ թեև տեսանյութը հայտնվել է համացանցում, սակայն KFC ընկերությունը որևէ ձևով դեռ չի մեկնաբանել, թե որն է եղել նման խնդրի պատճառը: Տիկտոկերները ևս նոր տեսանյութ չեն հրապարակել, ինչը ևս փաստում է, որ ընկերությունը չի փոխհատուցել վնասը, որը նրանք ստացել են ոչ եփված հավի թևիկներ ուտելով։