Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օգոստոսի 6-ին տեղի է ունեցել երգիչ Հրագի հարսանիքն է։ Նա նախընտրել է ավանդական հարսանիք։ Նախ ավանդական տարբերակով գնացել են հարսի հետևից, ապա տեղի է ունեցել պսակադրության արարողությունը։
Պսակադրության արարողությանը հաջորդել է մեծ խնջույքը հայտնի ռեստորաններից մեկում։ Համացանցում հայտնվել էին կադրեր Հրագի կնոջ հարսանեկան ինքնատիպ պարից։
Посмотреть эту публикацию в Instagram
Նշենք, որ զույգը նաև հարսանեկան հատուկ պար էր նախապատրաստել։
Посмотреть эту публикацию в Instagram
Ի դեպ, Հրագը կնոջ համար հատուկ կատարմամբ է հանդես եկել։
Посмотреть эту публикацию в Instagram
Հավելենք, որ Հրագի ընտրյալը Միլան է: Նշենք, որ Միլան պարուհի եւ բլոգեր է: Օրերս նա նախահարսանեկան խնջույք էր կազմակերպել՝ կադրեր հրապարակելով տվյալ օրվանից:
Посмотреть эту публикацию в Instagram
Թեպետ Միլան ակտիվ է համացանցում, սակայն նա Հրագի մասնակցությամբ հրապարակումներ հաճախ չէր անում:
Հիշեցնենք, որ Հրագը հանրությանը հայտնի դարձավ «Դուխով» երգի շնորհիվ։ Տվյալ շրջանում, ինչ խոսք, այն մեծ մասսայականություն էր վայելում, թեպետ պատերազմից հետո քննադատություններ էին ուղղվում նաև Հրագին:
Հետագայում Հրագը փորձում էր արդարանալ՝ նշելով, որ սխալվել եւ փոշմանել է: