Հոգեհանգիստը տեղի կունենա․․․ Ինչ դժբախտություն է պատահել Մովսես Երեմյանի և նրա կնոջ ընտանիքում (տեսանյութ)

  • Aug 08, 2022

Վերջին տարիներին Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած  դերասան, պարող Մովսես Երեմյանի կինը՝ Աննա Սիմոնյանը, ինստագրամյան սթորի է հրապարակել՝ հայտնելով, թե իր հարազատներից մեկի հոգեհանգիստը որտեղ է տեղի ունենալու։ Աննան այլ մանրամասներ չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ Մովսես Երեմյանն ու Աննան իրենց որդու՝ Անրիի հետ մի քանի տարի է, ինչ ապրում են ԱՄՆ-ում: Նրանք մեկնեցին Հայաստանից որդու ծնվելուց առաջ:

Հավելենք, որ Աննա Սիմոնյանը երկար տարիներ ապրել էր ԱՄՆ-ում:Մովսես հետ ամուսնությունից հետո նա վերադարձավ Հայաստան, սակայն հետո ընտանիքն արդեն իր կյանքը դասավորեց ԱՄՆ-ում:

Ի դեպ, Աննան ամիսներ առաջ հայտնել է, որ նոր մասնագիտություն է ձեռք բերել։ «Հարգելի հետևորդներ,ուզում եմ ձեզ հետ կիսվել կարևոր նորությամբ: Երկարատև բացակայության ընթացքում եղել եմ զբաղված նոր մասնագիտության ձեռքբերմամբ: Սիրով ավարտեցի բազային կոսմետոլոգիայի դասընթացները Արգինե Դավթյանի էսթետիկ դպրոցում և այսուհետ կհանդիպենք գեղեցկության ոլորտում»,-գրել էր նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում է բնակվում նաև Մովսեսի նախկին սիրելին՝ Անի Երանյանը։Գրեթե բոլոր հարցազրույցներում Անիին հարց են հնչեցնում Մովսեսի վերաբերյալ։ Անին բավական ջերմ է խոսում ինչպես Մովսեսի, այնպես էլ նրա ընտանիքի մասին։

 

Ի դեպ, ներկայումս Անի Երանյանը և լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանը կասկածվում են սիրավեպ ունենալու մեջ։ Վերջերս Անին երկրորդ անգամ Մհերին հարցազրույց է տվել «Տետ ա տետ» հաղորդման շրջանակներում։

Անին խոսել է իր և Մհերի սիրավեպի լուրերի մասին։ Նա նշել է, որ որևէ մեկը չգիտի՝ ինչ է իրականում կատարվում, տարբեր վարկածներ են քննարկում։ Դրան ի պատասխան՝ Մհերը նշել է, որ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն ընթացքն իրեն դուր է գալիս։Մհերը նաև հարցրել է, թե ինչպե՞ս Անին կմեկնաբանի այն ամենը, ինչ մարդիկ տեսնում են լուսանկարներում և տեսանյութերում։ Անին կատակելով պատասխանել է, որ չի ցանկանում խոսել իր անձնականի մասին, ինչին ի պատասխան լրագրողը հետաքրքրվել է՝ արդյո՞ք Անին լավ և երջանիկ է, դերասանուհին դրական պատասխան է տվել։

Մհերը նաև հավելել է, որ այս շփման մեջ ստանում է դրական էմոցիաներ, որոնց կարիքն իսկապես ուներ․ «Ցանկացած մարդ քո կողքին պետք է երջանիկ լինի, այլ ձևով չի կարող լինել, քանի որ դու շատ լավ մարդ ես»։ Անին շոյվել էր Մհերի մտքերից և նշել հետևյալը․ «Թշերդ պոկում եմ»։

Մեկնաբանություն

Որոնում