Այսօր երգիչ Էրիկի հարսանիքն է: Համացանցում հայտնվել են առաջին կադրերը, որոնցում երեւում է, թե ինչ կերպարով է հանդես եկել երգչի սիրելին՝ Սվետլանան: Էրիկն էլ լուսանկար է հրապարակել:
Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը սթորիներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է պատրաստվում Էրիկի հարսանիքինի:
Հավելենք, որ ավելի վաղ Սվետլանան ինստագրամի «Stories» բաժնում հրապարակել էր լուսանկար, որում շնորհակալություն էր հայտնել ընկերուհուն՝ իր հարսնաքույրը դառնալու համար: Հունիսի 5-ին, Սվետլանան հրապարակել էր լուսանկար Էրիկի հետ, որին կից գրել էր. «Շնորհավոր ծննդյանդ օրը, սեր»:
Հավելենք, որ Էրիկի և Սվետլանայի հարաբերություններն ունեցել են նաև դժվար փուլ․ զույգը բաժանվելու որոշում էր կայացրել։ Հավելենք, որ բաժանման ընթացքում Սվետլանան ամուսնացել էր։
Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ զույգը կրկին միասին է: Հիշեցնենք, որ զույգը միասին է երկար տարիներ, 2018-ին նրանք բաժանվեցին, սակայն բաժանումից մոտ 3 տարի հետո զույգը վերսկսեց հարաբերությունները:
Վերջին շրջանում զույգն այլևս չէր թացքնում իրենց հարաբերությունները՝ տարբեր միջոցառումների ներկայանում էին միասին։ Նույն ժամանակահատվածում նաև երկրից էին բացակայում և նույն վայրերից հրապարակումներ էին անում։
Հավելենք, որ Էրիկն այն եզակի հանրային դեմքերից է, ով երբեք չի խոսում իր անձնական կյանքի մասին։