Երգչուհի Սոֆի Մխեյանը հրապարակել է կադրեր Էրիկի եւ Սվետլանայի պսակադրության արարողությունից:
Посмотреть эту публикацию в Instagram
Պսակադրությունից կադրեր է հրապարակել նաև Ռոբերտ Քոլոյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Ավելի վաղ Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր երգիչ Էրիկի հարսանիքն է: Համացանցում հայտնվել էին առաջին կադրերը, որոնցում երեւում է, թե ինչ կերպարով է հանդես եկել երգչի սիրելին՝ Սվետլանան: Էրիկն էլ լուսանկար է հրապարակել:
Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանը սթորիներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է պատրաստվում Էրիկի հարսանիքինի:
Հավելենք, որ Էրիկի և Սվետլանայի հարաբերություններն ունեցել են նաև դժվար փուլ․ զույգը բաժանվելու որոշում էր կայացրել։ Հավելենք, որ բաժանման ընթացքում Սվետլանան ամուսնացել էր։
Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ զույգը կրկին միասին է: Հիշեցնենք, որ զույգը միասին է երկար տարիներ, 2018-ին նրանք բաժանվեցին, սակայն բաժանումից մոտ 3 տարի հետո զույգը վերսկսեց հարաբերությունները:
Վերջին շրջանում զույգն այլևս չէր թացքնում իրենց հարաբերությունները՝ տարբեր միջոցառումների ներկայանում էին միասին։ Նույն ժամանակահատվածում նաև երկրից էին բացակայում և նույն վայրերից հրապարակումներ էին անում։
Հավելենք, որ Էրիկն այն եզակի հանրային դեմքերից է, ով երբեք չի խոսում իր անձնական կյանքի մասին։