Տեղեկացրել ենք, որ այսօր երգիչ Էրիկի և նրա ընտրյալի` Սվետլանայի հարսանիքն է: Պարզվում է Էրիկն իր հարսանիքի քավոր է ընտրել երգչուհի Էմմիի ընտանիքին:Տեսանյութում երևում է, որ քավորի խաչը եկեղեցում պահում է Էմմիի ամուսինը, իսկ քավորկնոջ դերում երգչուհի Էմմին է:
Նշենք, որ զույգի սերը երկար պատմություն ունի։ Էրիկի և Սվետլանայի սիրավեպը հայտնի դարձավ 2015 թվականին։ 2018 թվականին զույգը տարաձայնությունների պատճառով բաժանվեց։
Այս ընթացքում Սվետլանան ամուսնացավ մեկ այլ տղայի հետ, սակայն կարճ ժամանակ անց նրանք ամուսնալուծվեցին։
2021 թվականից Էրիկն ու Սվետլանան կրկին միասին են ներկայանում տարբեր առիթների ժամանակ։