Ինչպես է Էմմին կատարում Էրիկի քավորկնոջ պարտականություններն ու վճարում գողացված կոշիկի համար (տեսանյութ)

  • Aug 08, 2022

Տեղեկացրել ենք, որ այսօր երգիչ Էրիկի և նրա ընտրյալի` Սվետլանայի հարսանիքն է: Զույգի հարսանիքը կնքահայրը երգչուհի Էմմիի ամուսինն է:

Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Էմմին կատարում քավորկնոջ պարտականությունները, այդ թվում՝ վճարում գողացված կոշիկի համար։

Հավելենք, որ համացանցում հայտնվել են կադրեր նաև պսակադրության արարողությունից։

Հիշեցնենք,  որ Էրիկի և Սվետլանայի հարաբերություններն ունեցել են նաև դժվար փուլ․ զույգը բաժանվելու որոշում էր կայացրել։ Հավելենք, որ բաժանման ընթացքում Սվետլանան ամուսնացել էր։

Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ զույգը կրկին միասին է: Հիշեցնենք, որ զույգը միասին է երկար տարիներ, 2018-ին նրանք բաժանվեցին, սակայն բաժանումից մոտ 3 տարի հետո զույգը վերսկսեց հարաբերությունները:

Վերջին շրջանում զույգն այլևս չէր թացքնում իրենց հարաբերությունները՝ տարբեր միջոցառումների ներկայանում էին միասին։ Նույն ժամանակահատվածում նաև երկրից էին բացակայում և նույն վայրերից հրապարակումներ էին անում։

 

 

Մեկնաբանություն

Որոնում