Համացանցում հայտնվել են կադրեր Էրիկի կնոջ՝ Սվետյանայի հարսի պարից, որից հետո զույգն իսկական հայկական քեֆ է արել։ Նրանց նույնիսկ չի խանգարել անձրևը։
Ներկայացրել էինք կադրեր Էրիկի և Սվետլանայի հարսանեկան առաջ պարից։ Զույգը նախընտրել է պարել Հայկոյի երգի ներքո։ Ի դեպ, Հայկոն Էրիկի մտերիմ ընկերներից մեկն էր։
Ավելի վաղ Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր երգիչ Էրիկի հարսանիքն է: Համացանցում հայտնվել էին առաջին կադրերը, որոնցում երեւում էր, թե ինչ կերպարով էր հանդես եկել երգչի սիրելին՝ Սվետլանան: Ավելի ուշ Էրիկն լուսանկար էր հրապարակել:
Կադրեր էին հայտնվել նաև պսակադրության արարողությունից։
Զույգի հարսանիքը կնքահայրը երգչուհի Էմմիի ամուսինն է: Համացանցում հայտնվել էին կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Էմմին կատարում քավորկնոջ պարտականությունները, այդ թվում՝ վճարում գողացված կոշիկի համար։
Հիշեցնենք, որ Էրիկի և Սվետլանայի հարաբերություններն ունեցել են նաև դժվար փուլ․ զույգը բաժանվելու որոշում էր կայացրել։ Հավելենք, որ բաժանման ընթացքում Սվետլանան ամուսնացել էր։
Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ զույգը կրկին միասին է: Հիշեցնենք, որ զույգը միասին է երկար տարիներ, 2018-ին նրանք բաժանվեցին, սակայն բաժանումից մոտ 3 տարի հետո զույգը վերսկսեց հարաբերությունները:
Վերջին շրջանում զույգն այլևս չէր թացքնում իրենց հարաբերությունները՝ տարբեր միջոցառումների ներկայանում էին միասին։ Նույն ժամանակահատվածում նաև երկրից էին բացակայում և նույն վայրերից հրապարակումներ էին անում։