էրիկն իր հարսանիքին կնոջը երգ է նվիրել․ Սվետլանան չի դիմացել և արտասվել է (տեսանյութ)

  • Aug 08, 2022

էրիկն իր հարսանիքին կնոջը երգ է նվիրել․ Սվետլանան չի դիմացել և արտասվել է:

Ներկայացրել էինք նաև կադրեր Էրիկի կնոջ՝ Սվետյանայի հարսի պարից, որից հետո զույգն իսկական հայկական քեֆ է արել։ Նրանց նույնիսկ չի խանգարել անձրևը։

Մինչ այդ զույգը հարսանեկան առաջին պարով էր հանդես եկել։ Նրանք նախընտրել էին պարել Հայկոյի երգի ներքո։ Ի դեպ, Հայկոն Էրիկի մտերիմ ընկերներից մեկն էր։

Ավելի վաղ  Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր երգիչ Էրիկի հարսանիքն է: Համացանցում հայտնվել էին առաջին կադրերը, որոնցում երեւում էր,  թե ինչ կերպարով էր հանդես եկել երգչի սիրելին՝ Սվետլանան: Ավելի ուշ Էրիկն լուսանկար էր հրապարակել:

Կադրեր էին հայտնվել նաև պսակադրության արարողությունից։

Զույգի հարսանիքը կնքահայրը երգչուհի Էմմիի ամուսինն է: Համացանցում հայտնվել էին կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Էմմին կատարում քավորկնոջ պարտականությունները, այդ թվում՝ վճարում գողացված կոշիկի համար։

Հիշեցնենք,  որ Էրիկի և Սվետլանայի հարաբերություններն ունեցել են նաև դժվար փուլ․ զույգը բաժանվելու որոշում էր կայացրել։ Հավելենք, որ բաժանման ընթացքում Սվետլանան ամուսնացել էր։

Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ զույգը կրկին միասին է: Հիշեցնենք, որ զույգը միասին է երկար տարիներ, 2018-ին նրանք բաժանվեցին, սակայն բաժանումից մոտ 3 տարի հետո զույգը վերսկսեց հարաբերությունները:

Վերջին շրջանում զույգն այլևս չէր թացքնում իրենց հարաբերությունները՝ տարբեր միջոցառումների ներկայանում էին միասին։ Նույն ժամանակահատվածում նաև երկրից էին բացակայում և նույն վայրերից հրապարակումներ էին անում։

 

 

Մեկնաբանություն

Որոնում