Այսօր երգիչ էրիկի և Սվետլանայի հարսանիքն է։ Նրանք կտրել են տոնական տորթը, ինչպես նաև բաժանել տարոսիկները։
Էրիկը կնոջը նաև երգ է նվիրել, որի ժամանակ Սվետլանան չի դիմացել և արտասվել է։
Ներկայացրել էինք նաև կադրեր Սվետյանայի հարսի պարից, որից հետո զույգն իսկական հայկական քեֆ է արել։ Նրանց նույնիսկ չի խանգարել անձրևը։
Ավել վաղ ներկայացրել էինք կադրեր Էրիկի և Սվետլանայի հարսանեկան առաջ պարից։ Զույգը նախընտրել է պարել Հայկոյի երգի ներքո։ Ի դեպ, Հայկոն Էրիկի մտերիմ ընկերներից մեկն էր։
Կադրեր էին հայտնվել նաև պսակադրության արարողությունից։
Զույգի հարսանիքը կնքահայրը երգչուհի Էմմիի ամուսինն է: Համացանցում հայտնվել էին կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Էմմին կատարում քավորկնոջ պարտականությունները, այդ թվում՝ վճարում գողացված կոշիկի համար։
Հիշեցնենք, որ Էրիկի և Սվետլանայի հարաբերություններն ունեցել են նաև դժվար փուլ․ զույգը բաժանվելու որոշում էր կայացրել։ Հավելենք, որ բաժանման ընթացքում Սվետլանան ամուսնացել էր։
Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ զույգը կրկին միասին է: Հիշեցնենք, որ զույգը միասին է երկար տարիներ, 2018-ին նրանք բաժանվեցին, սակայն բաժանումից մոտ 3 տարի հետո զույգը վերսկսեց հարաբերությունները:
Վերջին շրջանում զույգն այլևս չէր թացքնում իրենց հարաբերությունները՝ տարբեր միջոցառումների ներկայանում էին միասին։ Նույն ժամանակահատվածում նաև երկրից էին բացակայում և նույն վայրերից հրապարակումներ էին անում։