Ներկա էր Հայկոյի եղբայրը. ինչու է Անահիտ Սիմոնյանը հրաժարվել մասնակցել Էրիկի հարսանիքին (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 09, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ երեկ՝ օգոստոսի 8-ին, երգիչ Էրիկի և Սվետլանայի հարսանիքն էր: Զույգը նախ պսակադրվել էր, ապա ռեստորաններից մեկում շարունակել խնջույքը։

Մենք ներկայացրել էինք հարսանիքի ամենակարևոր դրվագները։

Ինչպես և սպասելի էր, հարսանիքին ներկա էին շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, սակայն բացակայում էր Անահիտ Սիմոնյանը, ով նույնպես մտերիմ է Էրիկի հետ։ Նշենք, որ այս փուլում երգչուհի, դիզայները Երևանում է։

Նա իր ինստագրամյան էջում հրապարակումներ էր արել՝ նշելով, որ հոգեպես նորապսակների հետ։ Ըստ լուրերի՝ Անահիտը պարզապես չէր ցանկացել ներկա լինել մի առիթի, որին ներկա էին Հայկոյի մտերիմ ընկերներից շատերը, այդ թվում՝ նաև եղբայրը։

Ի դեպ, Էրիկը և Սվետլանան իրենց հարսանեկան առաջին պարը նախընտրել էին պարել Հայկոյի երգի ներքո։ Էրիկը և Հայկոն մտերիմ ընկերներ էին։

Հիշեցնենք, որ Անահիտը հաճախ է իր ինստագրամյան էջում նշում, որ հենց իր մայրն է Արմանի լավագույն տատիկը։ Որդու ծննդյան օրն էլ Անահիտը գրել էր, որ ավանդույթի համաձայն՝ իր ընտանիքի անդամներն էին եկել Արմանին կեսգիշերին շնորհավորելու եւ ուրախացնելու:

Հավելենք, որ վերջին անգամ Հայկոյի մայրիկը և Անահիտը միասին ներկա են եղել  երգչի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին: Չնայած դրան՝ նրանք միասին չէին ընդունում ցավակցությունները: Անահիտն իր ծնողների հետ մեկ այլ հատվածում էր կանգնած:

Ի դեպ, ավելի վաղ Անահիտն իր ինստագրամյան էջում նշել էր, որ Հայկոյի ընտանիքի անդամների հետ հրաշալի հարաբերություններ ունի:Միաժամանակ, երգչուհին անկեղծացել էր, որ Արմանի բոլոր ծախսերն ինքն է հոգում: Նա նաև նշել էր, որ երբեմն Արմանի դաստիարակության հարցում դժվարություններ է ունենում:

 

Մեկնաբանություն

Որոնում