Բառեր չեմ գտնում․․․ Լիկա Սալմանյանը սարսափելի տեսանյութ է հրապարակել․ տեսեք՝ ինչն է դերասանուհուն այսքան զայրացրել

  • Aug 09, 2022

Լիկա Սալմանյանը, ով հանրությանը հայտնի դարձավ «Հարազատ թշնամի» սերիալից, օրերս տեսանյութ էր հրապարակել, որում տեսախցիկը ֆիքսել էր, թե  շան նկատմամբ որքան կոպիտ վերաբերմունք են ցուցաբերում, ինչի հետևանքով շունը վնասվածքեր է ստանում։

Լիկան, լինելով կենդանասեր, տեսանյութին կից գրել էր հետևյալը․ «Բառեր չեմ գտնում»։

Հավելենք, որ Լիկան արդեն տարիներ է, ինչ այլևս չի նկարահանվում:

Հիշեցնենք, որ Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ փետրվարի 20-ին ավտովթար էր տեղի ունեցել դերասանուհի Լիկա Սալմանյանի մասնակցությամբ: Լիկան Starnews-ին բացառիկ մանրամասներ էր ներկայացրել:

«Ավտովթարը տեղի է ունեցել ոչ իմ մեղավորությամբ: Անցորդին զիջելու համար կանգնել էի անցումի մոտ: Մեկ այլ մեքենան եկել եւ հարվածել է մեքենայիս: Մեր մեքենան հարվածից մի քանի մետր այն կողմ է գնացել»,-ասել էր Լիկան: Լիկան նաեւ հավելել էր, որ մյուս մեքենայի վարորդը եւ մեքենայում գտնվող երեխան հոսպիտալացվել են:

Հավելենք, որ Լիկան ներկայումս զբաղվում է դիմահարդարմամբ և ունի իր գեղեցկության սրահը։ Հիշեցնենք, որ Լիկան ամուսնացել է 2019 թվականին: Նրա ամուսինը դերասան, ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Աշոտ Սարգսյանն է:

 

Մեկնաբանություն

Որոնում