Էրիկի կինն իսկական գեղեցկուհի է․ համացանցում նոր կադրեր են հայտնվել․ այն ամենը, ինչ բաց էիք թողել նրանց հարսանիքից (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 10, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ օգոստոսի 8-ին երգիչ Էրիկի և Սվետլանայի հարսանիքն էր: Զույգը նախ պսակադրվել էր, ապա ռեստորաններից մեկում շարունակել խնջույքը։

Մենք ներկայացրել էինք հարսանիքի ամենակարևոր դրվագները։

Նշենք, որ համացանցում հայտնվել են նոր կադրեր Սվետլանայի հարսանեկան ֆոտոշարքից:

Հիշեցնենք, որ հարսենական երեկոյի ժամանակ Էրիկը կնոջը նաև երգ էր նվիրել, որի ժամանակ Սվետլանան չի դիմացել և արտասվել է։

Ներկայացրել էինք նաև կադրեր Սվետյանայի հարսի պարից, որից հետո զույգն իսկական հայկական քեֆ էր արել։ Նրանց նույնիսկ չէր խանգարել անձրևը։

Ավել վաղ ներկայացրել էինք  կադրեր Էրիկի և Սվետլանայի հարսանեկան առաջ պարից։ Զույգը նախընտրել էր պարել Հայկոյի երգի ներքո։ Ի դեպ, Հայկոն Էրիկի մտերիմ ընկերներից մեկն էր։

Կադրեր էին հայտնվել նաև պսակադրության արարողությունից։

Զույգի հարսանիքի կնքահայրը երգչուհի Էմմիի ամուսինն է: Համացանցում հայտնվել էին կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Էմմին կատարում քավորկնոջ պարտականությունները, այդ թվում՝ վճարում գողացված կոշիկի համար։

Հիշեցնենք,  որ Էրիկի և Սվետլանայի հարաբերություններն ունեցել են նաև դժվար փուլ․ զույգը բաժանվելու որոշում էր կայացրել։ Հավելենք, որ բաժանման ընթացքում Սվետլանան ամուսնացել էր։

Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ զույգը կրկին միասին է: Հիշեցնենք, որ զույգը միասին է երկար տարիներ, 2018-ին նրանք բաժանվեցին, սակայն բաժանումից մոտ 3 տարի հետո զույգը վերսկսեց հարաբերությունները:

Մեկնաբանություն

Որոնում