ՇՏԱՊ. «Globbing»-ը, «Onex»-ը և Ber-Ber-ը մոլորեցրել են հասարակությանը. հարուցվել են վարույթներ (տեսանյութ)

  • Aug 10, 2022

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX) և «Հայփոստ» ՓԲԸ-ի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ հարուցել է վարույթներ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով:

ՄՊՀ-ից հայտնում են, որ վարույթները հարուցվել են այն առերևույթ հիմքով, որ գործնականում հիշյալ ընկերությունների կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները։

Մեկնաբանություն

Որոնում