Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օգոստոսի 6-ին տեղի էր ունեցել երգիչ Հրագի հարսանիքն է։ Նա նախընտրել էր ավանդական հարսանիք։ Նախ ավանդական տարբերակով գնացել էին հարսի հետևից, ապա տեղի էր ունեցել պսակադրության արարողությունը։
Պսակադրության արարողությանը հաջորդել էր մեծ խնջույքը՝ հայտնի ռեստորաններից մեկում։ Համացանցում հայտնվել էին կադրեր Հրագի կնոջ հարսանեկան ինքնատիպ պարից։
Посмотреть эту публикацию в Instagram
Նշենք, որ զույգը նաև հարսանեկան հատուկ պար էր նախապատրաստել։
Посмотреть эту публикацию в Instagram
Ի դեպ, Հրագը կնոջ համար հատուկ կատարմամբ էր հանդես եկել։
Посмотреть эту публикацию в Instagram
Համացանցում նոր լուսանկարներ են հայտնվել նրանց պսակադրությունից։
Նշենք, որ այս պահին զույգն իր մեղրամիսն է վայելում Մալդիվյան կղզիներում։
Հավելենք, որ Հրագի ընտրյալը Միլան է: Նշենք, որ Միլան պարուհի եւ բլոգեր է: Օրերս նա նախահարսանեկան խնջույք էր կազմակերպել՝ կադրեր հրապարակելով տվյալ օրվանից:
Посмотреть эту публикацию в Instagram
Թեպետ Միլան ակտիվ է համացանցում, սակայն նա Հրագի մասնակցությամբ հրապարակումներ հաճախ չէր անում:
Հիշեցնենք, որ Հրագը հանրությանը հայտնի դարձավ «Դուխով» երգի շնորհիվ։ Տվյալ շրջանում, ինչ խոսք, այն մեծ մասսայականություն էր վայելում, թեպետ պատերազմից հետո քննադատություններ էին ուղղվում նաև Հրագին:
Հետագայում Հրագը փորձում էր արդարանալ՝ նշելով, որ սխալվել եւ փոշմանել է: