Մենչի դուստրն անդրադարձել է նշանը հետ տալու թեմային․ կապշեք, երբ իմանաք՝ ինչ է ասել (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 11, 2022

Օրերս Starnews-ի աչքից չէր վրիպել, որ  հումորիստ, պրոդյուսեր, հաղորդավար Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դուստրը՝ Էլինան, ակնարկել էր, որ անձնական խնդիրներ ունի։ Նա և իր սիրելին՝ Անդրանիկը, այլեւս միմյանց չէին հետեւում Ինստագրամում: Էլինան նաեւ հեռացրել էր իրենց համատեղ ռոմանտիկ լուսանկարները եւ տեսանյութերը:

Էլինան միայն մեկ տեսանյութ էր թողել՝ այդ ձևով տպավորություն թողնելով, որ իրենք կամ բաժանվել են, կամ վիճել։ Ավելի ուշ Էլինան կրկին տեսանելի էր դարձրել արխիվացված բոլոր տեսանյութերը և լուսանկարները։

Ուշագրավն այն է, որ իր կյանքի ամեն վայրկյանը, սիրելիի անակնկալները, նույնիսկ օրվա կերածը ցույց տվող Էլինան զայրացել էր՝ նշելով, որ ինքը որքան էլ բաց է իր հետեւորդների համար, այնքան էլ փակ կյանք վարող է։ Իր բաժանման վերաբերյալ խոսակցությունների մասին էլ նշել էր, որ դրանք հիմարություններ են։

Էլինան նաև սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել․ ի դեպ, նրանք կրկին հետևում են միմյանց Ինստագրամում։

Հավելենք, որ Էլինան վերջին տարիներին համացանցում բուռն քննարկվում է: Նա երիտասարդ դիզայներ է: Էլինան ամիսներ առաջ նշանադրվել է: «Շնորհավոր, իմ աղջիկ: Ես երջանիկ եմ, երբ քեզ տեսնում եմ վառվող աչքերով: Սիրում եմ քեզ շա՜տ»,- նշանադրության կադրերին կից գրել էր Մենչը։ Նշենք, որ Էլինայի սիրելին նույնպես բնակվում է ԱՄՆ-ում: Ի դեպ, երգիչ Սարգիս Եղիազարյանը երեկոյի ընթացքում Էլինային նվիրված երգ էր կատարել։

Հիշեցնենք, որ ըստ Մենչի՝ երբ իմացել էր, որ դուստրը սիրելի ունի, շատ ծանր էր տարել այդ փաստը: Մենչի խոսքով՝ անքուն գիշերներ է ունեցել: Մենչը հերքել է այն բոլոր խոսակցությունները, որոնց համաձայն՝ դստեր սիրելին մեծահարուստի տղա է: Մենչը ծիծաղելի է համարել այն բոլոր քննարկումները, որ Էլինան նրա հետ է հանուն շահի, մասնավորապես՝ քաղաքացիություն ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ Մենչը վերջերս Մհեր Բաղդասարյանի «Տետ ա տետ» հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում Մհեր Բաղդասարյանը նրան ասել էր, որ Անի Երանյանն իրեն տեղեկացրել էր, որ «Ֆուլ Հաուս» նախագծից դուրս էր եկել, քանի որ չէր ցանկանում թաթախվել կոնֆլիկտների մեջ: Ըստ Անիի՝ մթնոլորտը թունավոր էր դառնում:  Մենչի խոսքով՝ կոնֆլիկտների մասին շատ դեպքերում ինքը տեղեկանում էր միայն, երբ դրանք արդեն եղած էին լինում, քանի որ  միշտ չէ, որ ներկա էր լինում նկարահանումներին:

Դիտարկմանը, թե ի՞նչ չէին կիսել դերասանները՝ փա՞ռք, թե՞ ֆինանս, Մենչ ասել է, որ ֆինանսական խնդիրներ, առհասարակ, չեն եղել: Ըստ նրա՝ փառքին գումարվել էր մեկ այլ բան, չնայած Մենչը չի բացառում, որ դերասանները, միգուցե, հոգնել էին: Ըստ պրոդյուսերի՝ այդ աստղային դրվագներն իրեն հետաքրքիր չէին. «Եկել էին սատանի մայլեն քյանդրբազություն էին անում»: Մենչի խոսքով՝ Հայաստանում մարդիկ չեն կարողանում երկար միասին աշխատել, քանի որ թիմային խաղացողներ չեն:

Մեկնաբանություն

Որոնում