Starnews-ի աչքից չի վրիպել, որ օրերս երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը խորհրդավոր լուսանկար է հրապարակել։ Դրան կից նա գրել է հետևյալը․ «Սեր և խաղաղություն»»։
Հավելենք, որ վերջերս Շուշան Պետրոսյանը ներկայացրել է իր նոր՝ «Դռներ» անվանումով տեսահոլովակը։ Այդ առիթով նա հյուրընկալվել էր «Բարի լույս, հայեր» հաղորդմանը։ Starnews-ի աչքից չէր վրիպել, որ երգչուհին կտրուկ նիհարել է։ Դա նկատելի էր և նոր տեսահոլովակում, և տաղավարում։
Հավելենք, որ Շուշան Պետրոսյանը վերջին շրջանում ելույթներով հաճախ է հանդես գալիս: Այն, որ Շուշան Պետրոսյանը նիհարել է, Starnews-ը տեղեկացրել էր դեռ ամիսներ առաջ։
Հավելենք, որ Շուշանը երբեք չի բարդույթավորվել իր քաշից, նույնիսկ անդրադարձել է իրեն խոզ անվանողներին: Երգչուհու խոսքով՝ նման մեկնաբանությունները գրողները հիմնականում կլոր և կանացի փորով տղամարդիկ էին։
Հավելենք, որ երգչուհին երկու որդի ունի, նա արդեն տարիներ է, ինչ ամուսնալուծված է:
Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականին Շուշան Պետրոսյանի նախկին ամուսինը՝ Արման Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հայտնելով, որ իրենք 1 տարուց ավել է, ինչ բաժանվել են։
«Ի գիտություն ինձ և իմ հարազատներին զանգող և հետաքրքրվող բազմաթիվ մարդկանց` մեկ տարուց ավելի է` բացարձակ կապ չունեմ Շուշան Պետրոսյանի հետ»,- գրել էր Արմանը։