Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել Էմմի որդու՝ Դանիելի հետ: Տեսանյութին կից նա գրել է հետեւյալը. «Մի տղա, ում պարզապես շատ եմ սիրում ես:
Երջանկությունն իր անունն ունի. Դանիել»:
Посмотреть эту публикацию в Instagram
Հավելենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Նազենին գրել էր, որ պատերազմի ավարտից հետո որդի է ունենալու: Այդ նորությունը բավական ջերմ եւ բուռն էր ընդունվել համացանցային օգտատերի կողմից: Նշենք, որ հաղորդավարուհուն, առհասարակ, հաճախ են հարցեր հղում մայրանալու վերաբերյալ:
Նա միշտ պատասխանում է, որ դա բավական անձնական հարց է, որին չի կարող պատասխանել: Նազենին նաեւ ընդգծում է, որ նախընտրում է ընտանիքի դասական մոդելը, քանի որ կարծում է, որ երեխան պետք է եւ մայր, եւ հայր ունենա:
Հավելենք, որ Նազենին բավական փակ է պահում իր անձնական կյանքը: Չնայած դրան՝ ժամանակ առ ժամանակ ակնարկում է, որ սիրելի ունի:
Ի դեպ, վերջին տարիներին Նազենին աչքի է ընկնում գործող իշխանությանն ուղղվող քննադատությանբ: Նա հաճախ է կտրուկ արտահայտվում նրանց հասցեին:
Հիշեցնենք նաեւ, որ Էմմին ընտանիքի հետ Հայաստանում էր, քանի որ Էրիկի հարսանիքի կնքահայրը եւ կնքամայրը հենց իրենք էին:
Համացանցում հայտնվել էին կադրեր, որոնցում երևում էր, թե ինչպես էր Էմմին կատարում քավորկնոջ պարտականությունները, այդ թվում՝ վճարում գողացված կոշիկի համար։