El Style ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանն ամուսնու հետ ինստագրամյան ջերմ սթորի է հրապարակել: Նրանք նոր սիրահարված զույգի տպավորություն են թողնում:
Հիշեցնենք, որ Մայան ու նրա ամուսինը՝ Ավետիս Խախամյանը, տարիներ առաջ բաժանվել էին:
Նրանք սոցիալական ցանցերի իրենց էջերում փոխել էին ընտանեկան կարգավիճակը: Ավետիսը նշել էր, որ բաժանված է: Սակայն զույգը կրկին միավորվեց որոշ ժամանակ անց:
Նշենք, որ զույգը 1 որդի ունի՝ Ալեքսանդրը։ Վերջինս 9 տարեկան է։ Մայան բավական ակտիվ է համացանցում: Նա հաճախ է մանրամասներ ներկայացնում իրենց ընտանեկան հանգստից:
Հավելենք նաեւ, որ մեկ անգամ Մայան հետեւյալ խորհրդավոր գրառումն էր արել. «Եթե դու չգիտես, թե ինչ ես զգում մարդու հանդեպ, փակիր աչքերդ և պատկերացրու, որ նա չկա: Ոչ մի տեղ: Չի եղել ու չի լինելու: Այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի»:
Դրան կից Մայան գրել է. «Ինչ ճիշտ է»: Տպավորություն է, որ այս տողերն անմիջականորեն կապ ունեն Մայայի անձնական կյանքի հետ: