Օրերս համացանցում հայտնվել էր տեսանյութ դերասանուհի Մարինկա Խաչատրյանի մասնակցությամբ: Այն, մեղմ ասած, մեզ զարմացրել է, քանի որ տեսանյութում Մարինկան պարում է մի փոքր տարօրինակ եւ անկաշկանդ ձեւով:
Հիշեցնենք, որ վերջերս Մարինկա Խաչատրյանը եւ Դավիթ Աֆրիկյանը մտերմիկ լուսանկարներ էին հրապարակել: Դրանց կից ավելացրել էին էմոջի, որով ակնարկում էին, որ պետք է դեռ լռեն: Մտերմիկ լուսանկարներից կից այլ մեկնաբանություն չէին թողել:
Հայտնի չէ՝ արդյո՞ք լուսանկարներն արվել են որեւէ նախագծի շրջանակներում, թե՞ ոչ: Հավելենք, որ Դավիթ Աֆրիկյանը բավական փակ է պահում իր անձնական կյանքը: Մի շրջան նրամ սիրավեպ էին վերագրում Օլյա Հակոբյանի հետ: Այդ առիթով նրանք ոչինչ չէին մեկնաբանում:
Նշենք, որ Մարինկա Խաչատրյանը նշանադրված է եղել:Հավելենք, որ Մարինկան անձնական հրապարակումներ հազվադեպ է անում: Հիշեցնենք, որ նա այն հայտնիներից է, ով հարցազրույցներ չի տալիս: Դերասանուհու խոսքով՝ ինքն այդ սկզբունքն է որդեգրել: Հավելենք նաև, որ Մարինկան այն հայտնիներից է, ում անձնական կյանքը ևս հանրության ուշադրության կենտրոնում է:
Դերասանուհին նշանադրվել էր 2018 թվականին, սակայն զույգը որոշ ժամանակ անց բաժանվեց: Թե իրականում որն է նշանադրության չեղարկման պատճառը, հայտնի չէ: Մարինկան երբեք չի խոսել տվյալ թեմայի մասին: