Ամենադաժան քիմիոթերապիայի կուրսերն էին, անմարդկային դաժան էր. Հասմիկ Խոջյանը պատմել է մոր ծանր հիվանդության մասին (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 13, 2022

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը ինստագրամյան սթորիներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է ուղիղ կեսգիշերին շնորհավորել մայրիկին ծննդյան առիթով: Նա մայրիկի համար անակնկալ էր արել:

Սթորիին կից Հասմիկը գրել էր հետեւյալը. «Մամ ջան, մենակ թե դու առողջ եղի ու միշտ մեր կողքին»:

Ավելի ուշ Հասմիկը գրել էր, որ իր հետեւորդներից շատերը հետաքրքրվում էին՝ ինչո՞ւ են իր մայրիկի մազերն կարճ կտրված: Դերասանուհին նշել է, որ իր մայրն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, ապա առաջարկել է կարդալ իր գրառումն այդ թեմայի վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք գրառումն առանց խմբագրման:

«Վերջապես պատմեմ՝ Այսօր Վիրահատում են Մայրիկիս…

Ամիսներ առաջ նրա մոտ հայտնաբերեցին չարորակ ուռուցք…
Ամեն ինչ արդեն բարդացած վիճակում էր՝ ժամանակին բժիշկի չդիմելու և չհետազոտվելու պատճառով….

Աստված չանի, որ որևէ մեկդ երբևէ զգաք այն, ինչ ես զգացի, երբ իմացա…

Եթե չլիներ Շաքեն իր մարդկային բարձր արժեքներով ու պրոֆոսիոնալիզմով, երևի թե մինչև հիմա նույն տեղում շոկի մեջ կանգնած կլինեի….

Այնուհետև սկսվեց ամենաբարդը՝ քիմիոթերապիայի կուրսերը….
(Բժշկուհի Աննա Թադևոսյանի հսկողությամբ, ում ևս շնորհակալ եմ)

Այն ինչ մենք ապրեցինք այդ օրերին, գիտենք միայն մենք…. թե ինչքան տանջվեց Մաման, թե ինչքան անքուն ու լացելով գիշերներ անցկացրեցինք….
չեմ ուզում հիշել ու չեմ էլ ուզում, որ դուք պատկերացնեք….

Նման դեպքերում հոգեբանական ճնշումը միշտ ավելի շատ ու ուժգին է լինում…. ամեն օր ուռուցքաբանական կենտրոնում հանդիպում ես հարյուրավոր մարդկանց՝ նույն խնդրով, բոլորը ապրելու մեծ ցանկությամբ, բոլորը շտապելով, որ հասցնեն ապրել…անտանելի ա դառնում ու օրեցօր ճնշվածությունը սկսում ա խեղդել…դե լաց լինել չես կարող, էդ մարդկանց կողքին դու ոչ մեկն ես, որ իրենց ցավը ավելի խորացնես՝ ցույց տալով թևաթափ վիճակդ…. Ստիպված ատամներդ կրճտացնում ես, արցունքներդ կուլ ես տալիս ու փորձում ես ապրել….

Հասանք մինչև էսօր….. արդեն վիրահատություն….
իմ կյանքի ամենաբարդ օրերից մեկն է, կողքիս հարազատներս են վիրահատության ընթացքում, բայց ես մենակ եմ… էս մենակության զգացողությունն անբացատրելի անտանելի է….

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ամբողջ ժամանակ եղել են կողքիս՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, առանց ձեզ հաստատ չէինք դիմանա:

Փառք Աստծուն՝ ամեն ինչ կայուն ա հիմա՝ նախատեսվածից ավելի լավ:

Ես ավելի քան համոզեցի, որ Տիեզերքը սիրում ա ինձ:
Ու ես շնորհակալ եմ ոչ միայն ներկա կայուն վիճակի, այլև իմ կյանքում հանդիպող յուրաքանչյուր մարդու համար:

Առողջ լինենք, սիրենք իրար»:

Նա նաեւ հրապարակել էր նախորդ տարվա լուսանկարներից՝ նշելով, որ տվյալ շրջանում իր մայրը բուժվում էր: Հասմիկի խոսքով՝ չնայած դաժան փուլ էր, սակայն կար փրկություն:

Հասմիկը նաեւ հորդորել էր հետեւորդներին տարին գոնե մեկ անգամ հետազոտվել:

 

Մեկնաբանություն

Որոնում