Իմ կես, օրհնված եմ, որ ունեմ քեզ․․․ Չեք էլ պատկերացնում՝ ում է սեր խոստովանում Մարիամ Ալեքսանյանը (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 13, 2022

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը եղբոր ծննդյան առիթով մի շարք լուսանկարներ է հրապարակել։ Առաջին հրապարակմանը կից դերասանուհին գրել է հետևյալը․ «Իմ կես, օրհնված եմ, որ ունեմ քեզ»։

Մարիամը նաև ընտանեկան լուսանկարներ է հրապարակել՝ գրելով հետևյալը․ «Իմ ընտանիքի աշխարհը այլ է՝ տարբեր, անհասկանալի (ու երևի դա լավ է): Ու մենք մեր աշխարհում ներդաշնակ ենք, ունենալով մեկս մյուսին, գնահատելով ու արժևորելով իրար։ Մենք 4-ենք, ու դա հարատև մնալու է այդպես»։

Հուզիչ գրառում է արել նաև եղբոր և հոր լուսանկարինց կից․ «Իմ կյանքի երկու կարևոր տղամարդիկ, որոնց շնորհիվ մենք միշտ եղել ենք ու կլինենք պաշտպանված»։

Մարիամը նաև այլ արխիվային կադրերով է կիսվել։

Հիշեցնենք, որ Մարիամը վերջերս է կորցրել իր հայրիկին։ Երիտասարդ դերասանուհին շատ ծանր է  տանում հոր մահվան դեպքը։ Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում և գրառումներ անում կապված հոր հետ։

Թե որն է եղել դերասանուհու հոր մահվան պատճառը հայտնի չէ: Հունիսի 1-ի առթիվ Մարիամը կրկին գրառում էր արել և հրապարակել իր մանկության լուսանկարներից։ «Ես միշտ պաշտպանված եմ եղել, իմ Գև»,- գրել էր Մարիամը։

Հավելենք, որ հոր մահից հետո Մարիամը զգալիորեն նիհարել է: Վերջերս նա մեկնել էր Դուբայ, որտեղ էլ նշել էր իր ծնունդը: Ծննդյան օրը դերասանուհին հուզիչ տեսանյութ էր հրապարակել, որում արտասվում էր: Դրան կից նա գրել էր.

«Ամենաուրախն ու ամենատխուրը… Բարև 25»:

 

Մեկնաբանություն

Որոնում