Էրիկի հարսանիքի բացառիկ մանրամասների և չհրապարակված կադրերի, Հայկոյի եղբոր՝ հարսանիքին ներկա լինելու և Անահիտ Սիմոնյանի՝ մասնակցելուց հրաժարվելու, 20 կգ նիհարած և վիրահատված Հռիփսիմե Հակոբյանի՝ կրկին գիրանալու և Էրիկի հարսանիքին սխալ զգեստ հագնելու, Արթուր Վանեցյանի 21-ամյա որդու նշադրության մասին․ շաբաթվա աստղային ամփոփումը

  • Aug 13, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը:

Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ օգոստոսի 8-ին երգիչ Էրիկի և Սվետլանայի հարսանիքն էր: Զույգը նախ պսակադրվել էր, ապա ռեստորաններից մեկում շարունակել խնջույքը։

Մենք ներկայացրել էինք հարսանիքի ամենակարևոր դրվագները։

Հիշեցնենք, որ հարսենական երեկոյի ժամանակ Էրիկը կնոջը նաև երգ էր նվիրել, որի ժամանակ Սվետլանան չէր դիմացել և արտասվել էր:

Ներկայացրել էինք նաև կադրեր Սվետյանայի հարսի պարից, որից հետո զույգն իսկական հայկական քեֆ էր արել։ Նրանց նույնիսկ չէր խանգարել անձրևը։

Ավել վաղ ներկայացրել էինք  կադրեր Էրիկի և Սվետլանայի հարսանեկան առաջին պարից։ Զույգը նախընտրել էր պարել Հայկոյի երգի ներքո։ Ի դեպ, Հայկոն Էրիկի մտերիմ ընկերներից մեկն էր։

Կադրեր էին հայտնվել նաև պսակադրության արարողությունից։

Զույգի հարսանիքի կնքահայրը երգչուհի Էմմիի ամուսինն է: Համացանցում հայտնվել էին կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Էմմին կատարում քավորկնոջ պարտականությունները, այդ թվում՝ վճարում գողացված կոշիկի համար։

Հիշեցնենք,  որ Էրիկի և Սվետլանայի հարաբերություններն ունեցել են նաև դժվար փուլ․ զույգը բաժանվելու որոշում էր կայացրել։ Հավելենք, որ բաժանման ընթացքում Սվետլանան ամուսնացել էր։

Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ զույգը կրկին միասին է: Հիշեցնենք, որ զույգը միասին է երկար տարիներ, 2018-ին նրանք բաժանվեցին, սակայն բաժանումից մոտ 3 տարի հետո զույգը վերսկսեց հարաբերությունները:

Ինչպես և սպասելի էր, հարսանիքին ներկա էին շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, սակայն բացակայում էր Անահիտ Սիմոնյանը, ով նույնպես մտերիմ է Էրիկի հետ։ Նշենք, որ այս փուլում երգչուհի, դիզայները Երևանում է։

Նա իր ինստագրամյան էջում հրապարակումներ էր արել՝ նշելով, որ հոգեպես նորապսակների հետ։ Ըստ լուրերի՝ Անահիտը պարզապես չէր ցանկացել ներկա լինել մի առիթի, որին ներկա էին Հայկոյի մտերիմ ընկերներից շատերը, այդ թվում՝ նաև եղբայրը։

Հիշեցնենք, որ Անահիտը հաճախ է իր ինստագրամյան էջում նշում, որ հենց իր մայրն է Արմանի լավագույն տատիկը։ Որդու ծննդյան օրն էլ Անահիտը գրել էր, որ ավանդույթի համաձայն՝ իր ընտանիքի անդամներն էին եկել Արմանին կեսգիշերին շնորհավորելու եւ ուրախացնելու:

Հավելենք, որ վերջին անգամ Հայկոյի մայրիկը և Անահիտը միասին ներկա են եղել  երգչի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին: Չնայած դրան՝ նրանք միասին չէին ընդունում ցավակցությունները: Անահիտն իր ծնողների հետ մեկ այլ հատվածում էր կանգնած:

Ի դեպ, ավելի վաղ Անահիտն իր ինստագրամյան էջում նշել էր, որ Հայկոյի ընտանիքի անդամների հետ հրաշալի հարաբերություններ ունի:Միաժամանակ, երգչուհին անկեղծացել էր, որ Արմանի բոլոր ծախսերն ինքն է հոգում: Նա նաև նշել էր, որ երբեմն Արմանի դաստիարակության հարցում դժվարություններ է ունենում:

Նշենք, որ Էրիկի հարսանիքին ներկա էին նաեւ Մարտին Մկրտչյանը և Հռիփսիմե Հակոբյանը։ Նրանք երաժշտական կատարմամբ էին հանդես եկել։ Մեր աչքից, սակայն չի վրիպել, որ Հռիփսիմեն կրկին գիրացել է։ Նա սև, կարճ զգեստով էր հանդես եկել, որը, մեղմ ասած, այդքան էլ լավ կողմից չէր ներկայացրել նրա մարմինը։

Ավելի վաղ Starnews-ը տեղեկացրել էր, որ Հռիփսիմե Հակոբյանը 20 կգ քաշ է կորցրել: Ըստ մեր տեղեկությունների՝ նա նաեւ վիրահատություն է կատարել:

Հավելենք, որ մինչ այդ՝ երկրորդ անգամ մայրանալուց հետո, երգչուհին չէր կարողանում վերականգնել նախկին քաշը: Ավելի սլացիկ երեւալու համար նա պարբերաբար դիմում էր ֆոտոշոփի օգնությանը:

Այս շաբաթ տոնական էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ընտանիքի համար։ Հայտնի է դարձել, որ նրա որդին նշանադրվել է:

Համացանցում հայտնվել էին կադրեր նշանադրությունից, որը տեղի է ունեցել ընտանեկան նեղ մթնոլորտում:

Նշենք, որ Արթուր Վանեցյանի որդին ընդամենը 21 տարեկան է: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա նման լուրջ քայլի գնալու որոշում է կայացրել:

Հավելենք, որ Արթուր Վանեցյանը 3 երեխա ունի: Կնոջ՝ Նոնա Վանեցյանի հետ ծանոթացել է դեռ դպրոցական հասակում։

Այս շաբաթվա համար այսքանը: Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր. առաջարկում ենք գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ։

 

Մեկնաբանություն

Որոնում