Արամ MP3-ը երրորդ անգամ հայր է դարձել: Նա դուստր է ունեցել:
Այդ մասին տեղեկանում ենք երգչի սոցիալական ցանցերի էջերից: Նա նորածին դստեր տեսանյութն է հրապարակել, իսկ դրան կից գրել է հետեւյալը.
«Սիրտս կրակով լցվավ, Շողեր ջան:
Շողեր Արամի Սարգսյան»:
Հավելենք, որ Արամը երկու որդի ունեն: Կնոջ՝ Աննայի հղիության մասին երգիչը նախընտրում էր չխոսել՝ գաղտնի պահելով այն:
Թե որն էր այս գաղտնիության պատճառը, դժվար է ասել: Աննային, ով բավական ակտիվ է համացանցում, հաջողվել էր գաղտնիությունը պահել՝ որեւէ ձեւով պատահաբար չբացահայտելով իր կարգավիճակը:
Շնորհավորում են ծնողներին այս ուրախալի լուրի կապակցությամբ, իսկ փոքրիկին մաղթում ենք անհոգ մանկություն: