Նախքան այս գլամուրային կյանք վարելը չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ աշխատանք էր ստիպված անել Սուպեր Սաքոյի նոր սիրելին (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 13, 2022

Starnews-ին հայտնի է դարձել, որ Սուպեր Սաքոյի նոր սիրելին՝ Լոլան, նախքան նման գլամուրային կյանք վարելն աշխատել է  որպես վաճառողուհի: Նա դա արել է տարիներ առաջ: Ըստ մեր աղբյուրների՝ Լոլան աշխատել է հագուստի խանութներից մեկում:

Հավելենք, որ Սուպեր Սաքոն և Լոլան չեն թաքցնում իրենց զգացմունքները։ Նրանք գրեթե ամեն օր համատեղ սթորիներ են հրապարակում։ Վերջերս ռեփերը նոր լուսանկար էր հրապարակել, որում համբուրում էր իր սիրելիին։ Լոլան վերահրապարակել էր տվյալ նկարը՝ կից գրելով. «Սիրում եմ քեզ»:

Սուպեր Սաքոյի նոր սիրելին, ում իսկական անունը Գոհար է,  օրերս ինստագրամյան հարց ու պատասխան էր անցկացրել։ Հետևորդներից մեկը հետաքրքրվել  է, թե նա և ամուսինը, քանի տարվա ամուսիններ են։ Լոլան պատասխանել էր, որ ամուսնացած չէ։

Մեկ այլ սթորիում Լոլան նշել էր, որ հարցերի 98%-ը Սուպեր Սաքոյի մասին է, դրան կից նա ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել իրենց մասնակցությամբ։

Հավելենք, որ Starnews-ն ավելի վաղ տեկացրել է, որ ռուսաստանաբնակ Լոլան, ով հայտնի է որպես ինստագրամյան գլամուրային կերպար, լուսանկարներ էր հրապարակել ռեփեր Սուպեր Սաքոյի հետ։ Լուսանկարներից պարզ էր դառնում, որ նրանց միացնում է ոչ միայն ընկերությունը, ավելին՝ Լոլան լողավազանում արված լուսանկարին կից ավելացրել էր նաև սրտիկ էմոջի։

Լոլան ամուսնալուծված է, երեխա ունի։ Նա ինստագրամյան հարց ու պատասխան էր կազմակերպել, որի շրջանակներում իրեն հարց են հղել՝ ինչո՞ւ որդու հետ լուսանկարներ չի հրապարակում։ Լոլան պատասխանել է, որ դա որդուն դուր չի գալիս։

Հիշեցնենք նաեւ, որ Սուպեր Սաքոն ամուսնալուծված է, սակայն չի սիրում խոսել այդ մասին։

Ավելի վաղ նա, առհասարակ, փակ էր պահում անձնական կյանքը։ Հայտնի է, որ ռեփերը երկու երեխա ունի։

 

Մեկնաբանություն

Որոնում