«Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից հետո քանոնի վրա նվագող աղջիկը նոր գրառմամբ է հանդես եկել․ կապշեք, երբ տեսեք՝ ինչ է ասել (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 15, 2022

Համացանցային օգտատերերը երեկվանից քննարկում են քանոնահարուհուն, ով «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից հետո նվագում էր դեպքի վայրում:

Նա նոր գրառմամբ է հանդես եկել, որում ներողություն է խնդրում։ Գրառումը ներկայացնում ենք ստորև առանց խմբագրման։

«Հազար անգամ ներողություն եմ խնդրում բոլոր հայերից հատ առ հատ, ցավում եմ բոլորի հետ միասին, գիտեմ, որ սխալ եմ արել պահի լրջությունը չգիտակցելով, ես կրկին ներողություն եմ խնդրում բոլոր էն մարդկանցից, ովքեր հարազատի կորուստ ու ցավ են տեսել այդտեղ, հավատացեք իմ ամբողջ էությամբ ես նվիրված եմ եղել սեր ու ջերմություն փոխանցելուն արվեստով ու մարդկայնորեն ու շարունակում եմ այդպիսին լինել ,սիրում եմ բոլորիդ ու կրկին խնդրում ներել իմ սխալը…իսկ էն մասին ,թե ինչ եմ նվագել, իրականում նվագել եմ Մաշտոցի շարականներից, դա էլ իմ աղոթքն է եղել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա գրել էր, որ պարզապես ցանկանում էր վավերագրական կադր ստանալ։

«Սիրելի ընկերներ ձեր աջակցությունն եմ խնդրում նրա համար, որ էս մեծ և ահռելի ագրեսիան իմ անձի հանդեպ մարի, որովհետև մեծ դիզիմֆորմացիա է գնացել այն բանի համար, երբ մենք ուզեցել ենք վավերագրական կադր ստանալ, որտեղ կլինեին հրշեջներ, փրկարարներ …ու մի փոքր կադր էր, որ շատ փոքր հատված էր տեղավորվելու էն վիդեոյի ու գաղափարի մեջ, որը ստանալու էինք որպես մարդկանց ազնվագույն դրսևորման մաս, մեր երկրի դժբախտությունն այն է , որ ագրեսիան ուղղվում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր ոչ մի վատ բան չեն ուզում անել , ուղղակի ծառայում են ազնվագույն արվեստին..»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

 

Մեկնաբանություն

Որոնում