Ովքեր են «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով զոհված 6 քաղաքացիները․ նրանց ինքնությունը հայտնի է

  • Aug 15, 2022
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին պայթյունի հետեւանքով զոհված 6 քաղաքացիների ինքնությունը հայտնի է։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։
 
ԱԻՆ-ը քիչ առաջ հրապարակել է նրանց բոլորի անունները՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։
 

Վերջին տեղեկություններով պայթյունի հետեւանքով որոնվում է 15 քաղաքացի։Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

Մեկնաբանություն

Որոնում