Լրագրողների հետ զրուցել մի տղամարդ, ով ներկայացել է որպես որոնվող 2 քույրերի հարազատ, հայտնել է, որ կեսգիշերին մոտ եկել է «Սուրմալուի» տարածք` իր քույրերի ճակատագրի մասին տեղեկանալու, որոնողական աշխատանքներին մասնակցելու։
«Երկու քույրերը եկել էին նոր ծնվող երեխայի համար շուկայից շորեր գնելու»,– ասել է նա։
Տղամարդը պատմել է նաև, որ առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկն ասել է, որ փլատակներից օգնության ձայն է լսել. մի կին ասել է, որ հղիի ու մի երեխայի հետ նկուղային հարկում են։ Դրանից հետո կապը կորել է, այլևս որևէ տեղեկություն չունեն։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։