«Սուրմալուի» պայթյունից մահացած երիտասարդ տղան 44-օրյա մասնակից էր (տեսանյութ)

  • Aug 15, 2022

Լրագրող Սուրեն Արենցը ֆեյսբուքյան իր էջում գրում է հետեւյալը.

«Սուրմալուի պայթյունից մահացած երիտասարդ տղան 44-օրյա մասնակից էր և մեր Չարբախի բնակիչներից»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Մեկնաբանություն

Որոնում