Քանոնահար աղջկան հանգիստ թողեք, իսկ այ ռուս «աղջկան» ասեք ձայնը կտրի. Տաթեւ Հովակիմյանը զայրացած է (տեսանյութ)

  • Aug 15, 2022

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետեւյալը.

«Պարտադիր պետք է անդրադառնայի…

Քանոնահար աղջկան հանգիստ թողեք,սխալ է արել, հետո ներողություն է խնդրել…

Այ ռուս «աղջկան»ասեք ձայնը կտրի,անդադար ինձ տոլերանտ եմ փորձում պահել իրանց հանդեպ՝նեռվերիս հաշվին հաճախ:
Բայց ասեք իրա երկրում օրվա մեջ անթիվ դիակներ են բերում,ու իրա երկրի պատճառով նաև այլ երկրներում են մահանում մարդիկ:

Ռուսը բարոյականության քարոզ անելու իրավունք վստահաբար չունի…
Հարցնեինք էլի քանի փաբում ա օրվա մեջ խմում(իրանց դեպքում,մեղմ ա ասված՝խմել)
ու էդ ամենօրվա ընթացքում իրանց երկրում դիակներ են ավելանում…СССР-ի դրոշը խնդրում եմ կապեք ձեր վրա ու բարի ճանապարհ…
Մենք երկիր չունենք տալու ռուսին…

Հ.Գ Համերգը իհարկե պետք է չեղարկվեր,խոսքը դրա մասին չէ…

Բայց հո չեք գժվել,ոնց որ սպասեք մի դժբախտություն լինի,դուք էլ ականջներդ ու աչքերդ սրեք ,որտեղ համերգ եղավ,որտեղ սայլուտ խբեցին,որտեղ հարսանիք անցավ,որ գրեք էստեղ,բոլորին ապացուցելու համար,դուք ինչքան ճիշտ մարդ եք ,մյուսները ինչքան վատը….
Որ չգցեք էդ նկարները, հավատացնում եմ,գոնե էն «հարևանները» չեն իմանա ,որ հա մեր մեջ բավականին շատ դեգեներատներ կան…
Մի քիչ տան պես նայեք էլի ձեր երկրին,մարդկանց էլ տան անդամի պես…
Այսքանը…»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից:

Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Մեկնաբանություն

Որոնում