ԱԻՆ-ը հրապարակել է հնարավոր անհետ կորածների 21 հոգանոց ցուցակ. ովքե՞ր են նրանք

  • Aug 15, 2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հնարավոր անհետ կորածների նոր, 20 հոգանոց ցուցակ։

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ անհետ կորած կարող են համարվել նաեւ Իրանի՝ չորս, ՌԴ՝ մեկ քաղաքացի։

Ցուցակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ՝

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․)

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․)

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․)

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․)

16․ Լյուբա Գլեբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

17․ Մարիամ Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի)

18․ Վանիա Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․)

19․ Էդրիս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․)

20․ Քիոմարս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված  1972 թ․)

21․ Մոնիրե Նադերի (ԻԻՀ քաղաքացի)

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետեւանքով կա 7 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից:

Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։

 

 

Մեկնաբանություն

Որոնում