Մեզնից յուրաքանչյուրը կարող էր լինել դեպքի վայրում, բայց մենք ոչ ցավն ենք ընկալում, ոչ վիճակը մեր երկրի. Լիլիթ Մուրադյան (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 15, 2022

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Սուրմալու» առեւտրի կոնտրոնում տեղի ունեցած պայթյունին։

«Տեղի ունեցածը ողբերգություն է․․․ Մեզնից յուրաքանչյուրը կարող էր լինել դեպքի վայրում․․․ բայց մենք բթացած ենք, մենք ոչ ցավն ենք ընկալում, ոչ վիճակը մեր երկրի։ Մենք խորը ճահճի մեջ ենք։ Հասկանում ենք, որ մի բան այն չէ, բայց շարունակում ենք լողալ ու ծաղիկներ փնտրել․․․ չէ, չէ սխալ չհասկանաք, մենք դեռ ապրում ենք․․․ իսկ քանի՞ կոպեկ արժի մեր կյանքը․․․», – գրել է հաղորդավարուհին։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետեւանքով կա 7 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից:

Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։

 

Մեկնաբանություն

Որոնում