Քիչ առաջ փլատակներից դուրս բերված քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Փրկված անձի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով անհետ կորած է համարվում 22 քաղաքացի։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաև մոտ 150 կամավոր։