Անհետ կորած համարվող հղի կինը և նրա որդին չեն հայտնաբերվել․ ԱԻՆ խոսնակ (տեսանյութ)

  • Aug 15, 2022

Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայ Կոստանյանը հերքել է տեղեկությունները, թե «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է անհետ կորած համարվող հղի կինը՝ իր որդու հետ։

«Հերքում

Լրահոսում որոշ ժամանակ է՝ շրջանառվում է մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ եւ իր որդու հայտնաբերման մասին լուրը, որը, ցավոք, կեղծ է։

Կրկին հորդորում ենք հետեւել ԱԻՆ տեղեկատվությանը, տուրք չտալ հույզերին, որքան էլ՝ ցանկալի լինի լսել հուսադրող լուրը։

Գործընկերներիս եւ լրագրողներին խնդրում եմ տեղեկատվությունը տարածել միայն բազմակողմանիորեն ճշտելուց եւ պաշտոնական հաստատում ստանալուց հետո։

Հ.Գ աշխատանքները շարունակվում են առանց դադարի»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 7 զոհ, անհետ կորած է համարվում 21 քաղաքացի։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաև մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 13 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

Մեկնաբանություն

Որոնում