Լեդի Գագան իր սկանդալային 911 տեսահոլովակում զգուշացնո՞ւմ էր նաեւ «Սուրմալուի» պայթյունի մասին (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 16, 2022

Առանց խմբագրման ներկայացնում ենք  օգտատեր Վահե Թորոսյանի  գրառումը:

«911
Հիշում եք Lady Gaga-ի չարաբաստիկ տեսահոլովակը, որը Փարաջանովի “Նռան գույնը” ֆիլմի պարոդիան էր։ Հայերեն տառերով գրված ԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆ բառը պատերազմի նախերգանքն էր, իսկ նռան գույնը արյան և պատերազմի գույնը։

Ամբողջովին սատանիստական սիմվոլիզմով հագեցած այս խճանկարը դեռ շատ երկար է մեզ հետապնդելու։ Մոլի մարդատյացները, որոնք շոու բիզնեսի ձեռնածուներով ազդանշաններ են տալիս մարդկանց ամենևին անմեղ նորաձևության սիրահարներ չեն։ Նրանք նրբորեն քողարկում են սպասվելիք իրադարձությունները՝ համեմելով թեմատիկ առանձնահատկություններով։

911
Հրդեհ
Հրշեջ մեքենա
Ոստիկան
Հայրենիք կինոթատրոն (Сinema)․․․»:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետեւանքով կա 16 զոհ։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաեւ մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 12 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաեւ 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

 

Մեկնաբանություն

Որոնում