Ուշադրություն. ԱԻՆ-ի կայքում սխալմամբ զոհերի ցուցակին ավելացել է ևս մեկը։ Տեղի է ունեցել տեխնիկական խնդիր.
Զոհերի թիվը շարունակում է մնալ 16-ը, այս մասին Sputnik Արմենիային հայտնել է մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետեւանքով կա 16 զոհ։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաեւ մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 12 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաեւ 21 ավտոմեքենա է դուրս բերվել։