Nemra-ն հետաձգում է համերգը (տեսանյութ)

  • Aug 16, 2022

Nemra ռոք խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետ կապված որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին նախատեսված մեր համերգը:

Խորապես ցավակցում ենք հարազատ կորցրած ընտանիքներին, իսկ վիրավորում ստացած անձանց ցանկանում ենք շուտափույթ ապաքինում:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը: Համերգի օրը տեղափոխվում է օգոստոսի 27-ին, ժամը 20:00-ին:
Կանխավ շնորհակալություն ըմբռնման համար»:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետեւանքով կա 16 զոհ։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաեւ մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 12 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաեւ 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

Մեկնաբանություն

Որոնում