«Փոխարենը միավորվեինք՝ անջատվեցինք, պառակտվեցինք, իրար ատեցինք վերջնական․․․»․ Նազենի Հովհաննիսյան

  • Aug 16, 2022

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում գրել է.

«Իսկ առհասարակ մեր ապրած ցավն էնքան սուր էր, որ մեզ ասես բթացրեց․․․ փոխարենը միավորվեինք՝ անջատվեցինք․․․ պառակտվեցինք․․․ իրար ատեցինք վերջնական․․․»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետեւանքով կա 16 զոհ։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաեւ մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 12 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաեւ 21 ավտոմեքենա է դուրս բերվել։

Մեկնաբանություն

Որոնում