Որ մի պղծի մտքով է անցնում… Գոռ Հակոբյանը զայրացած է (տեսանյութ)

  • Aug 16, 2022

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը զայրացած է: Ստորեւ առամց խմբագրման ներկայացնում ենք նրա գրառումն առանց խմբագրման.

«Ուզում եմ հասկանամ,  որ մի պղծի մտքով է անցնում էս նեղ մաջալին զանգի ու կեղծ ռումբի տեղեկություններ տա՞»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ժամը 15:00 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 16–ին ժամը 13.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 14–ի ինքնությունը պարզվել է։ ԱԻՆ–ը հրապարակել է նրանց անունները՝ Միսակ Պատվականի Մարգարյանը՝ ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյանը՝ ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյանը՝ ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյանը, Վարդան Գուրգենի Քոչարյանը՝ ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյանը՝ ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյանը՝ ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյանը՝ ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյանը՝ ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյանը՝ ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյանը՝ ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը՝ ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան՝ ծնված 1951 թ․։ 3 անձ որոնվում է որպես անհետ կորած։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեկնաբանություն

Որոնում