Դուք Աստծուն էիք պետք․․․ Հուզիչ տեսանյութ՝ «Սուրմալու»-ի պայթյունի հետեւանքով զոհված աշխատակիցների մասնակցությամբ․ նրանցից մեկը 44-օրյա պատերազմի մասնակից էր

  • Aug 16, 2022

Համացանցում հայտնվել է հուզիչ տեսանյութ «Սուրմալու»-ի պայթյունի հետեւանքով զոհված աշխատակիցների մասնակցությամբ։ Նրանցից մեկը 44-օրյա պատերազմի մասնակից էր։

 

Նա 22-ամյա Վաչագան Եղոյանն էր։ «Ծառայել ու պատերազմել ենք Մարտակերտում՝ սկզբից մինչեւ վերջ։

 

 

 

Վաչագանը շատ հանգիստ, կատակասեր ու հասուն տղա էր»,- News.am-ի հետ զրույցում ասել էր Վաչագանի ծառայակից ընկերը, որի անունն իր խնդրանքով կայքը չի հրապարակել։

Վաչագանը զբաղվում էր բռնցքամարտով, ապրում՝ Շենգավիթ համայնքում։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 16–ին ժամը 13.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 14–ի ինքնությունը պարզվել է։ ԱԻՆ–ը հրապարակել է նրանց անունները՝ Միսակ Պատվականի Մարգարյանը՝ ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյանը՝ ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյանը՝ ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյանը, Վարդան Գուրգենի Քոչարյանը՝ ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյանը՝ ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյանը՝ ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյանը՝ ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյանը՝ ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյանը՝ ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյանը՝ ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը՝ ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան՝ ծնված 1951 թ․։ 3 անձ որոնվում է որպես անհետ կորած։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 

Մեկնաբանություն

Որոնում