«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված, 44-օրյա պատերազմի մասնակից Վաչագան Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 18։00-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում։
Նրա հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ 14։00-ին, նույն վայրից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 22-ամյա Վաչագանն աշխատում էր առեւտրի կենտրոնում։ Վաչագանը 44–օրյա պատերազմի մասնակից էր, ապրում էր Շենգավիթ համայնքում:
Նշենք, որ Վաչագան Եղոյանը հաղորդավար Արտավազդ Եղոյանի եղբոր թոռն է։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: