«Սուրմալու»-ի պայթյունից հետո համացանցում հայտնվել էին հրաշքով փրկված քաղաքացիների լուսանկարները:
Նրանցից 2-ը, ովքեր քույրեր են, պատմել են, թե ինչպես են փրկվել հեռախոսի միջոցով:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։