Կհուզվեք, երբ տեսնեք, թե ինչպես էր «Սուրմալու»-ի պայթյունից զոհված Վաչագան Եղոյանը պարում հորաքրոջ հետ. Վաչագանը 44-օրյա պատերազմի մասնակից էր (տեսանյութ)

  • Aug 18, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ «Սուրմալու»-ի պայթյունից զոհվածներից մեկը 44-օրյա պատերազմի մասնակից էր: Նա 22-ամյա Վաչագան Եղոյանն էր, աշխատում էր կենտրոնում։

«Ծառայել ու պատերազմել ենք Մարտակերտում՝ սկզբից մինչեւ վերջ։ Վաչագանը շատ հանգիստ, կատակասեր ու հասուն տղա էր»,- News.am-ի հետ զրույցում ասել էր Վաչագանի ծառայակից ընկերը, որի անունն իր խնդրանքով կայքը չի հրապարակել։

Վաչագանը զբաղվում էր բռնցքամարտով, ապրում Շենգավիթ համայնքում։

Համացանցում հուզիչ կադրեր են հայտնվել, որոնցում Վաչագան Եղոյանը պարում հորաքրոջ հետ:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 16–ին ժամը 13.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 14–ի ինքնությունը պարզվել է։ ԱԻՆ–ը հրապարակել է նրանց անունները՝ Միսակ Պատվականի Մարգարյանը՝ ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյանը՝ ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյանը՝ ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյանը, Վարդան Գուրգենի Քոչարյանը՝ ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյանը՝ ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյանը՝ ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյանը՝ ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյանը՝ ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյանը՝ ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյանը՝ ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը՝ ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան՝ ծնված 1951 թ․։ 3 անձ որոնվում է որպես անհետ կորած։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեկնաբանություն

Որոնում