Ովքեր են «Սուրմալու»-ի զոհերը (տեսանյութ)

  • Aug 18, 2022

Starnews-ը պատրաստել է տեսանյութ՝ ներկայացնելով «Սուրմալուի» զոհերին:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կա 16 զոհ։ Զոհվածներից 14–ի ինքնությունը պարզվել է։ ԱԻՆ–ը հրապարակել է նրանց անունները՝ Միսակ Պատվականի Մարգարյանը՝ ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյանը՝ ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյանը՝ ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյանը, Վարդան Գուրգենի Քոչարյանը՝ ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյանը՝ ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյանը՝ ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյանը՝ ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյանը՝ ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյանը՝ ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյանը՝ ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը՝ ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան՝ ծնված 1951 թ․։ 3 անձ որոնվում է որպես անհետ կորած։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեկնաբանություն

Որոնում