Պայթյունից զոհված Հարությունը Ստեփանակերտից էր, «Սուրմալու» էր գնացել իր խանութի համար գնումներ անելու (տեսանյութ)

  • Aug 18, 2022

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում ողբերգական պայթյունի հետեւանքով զոհված 35-ամյա Հարություն Գարաքյանը Ստեփանակերտից էր։ Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ տղա եւ աղջիկ։

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հարությունը Ստեփանակերտում ուներ մանկական խանութ, որի համար գնումներ անելու նպատակով եկել էր «Սուրմալու» առեւտրի կենտրոն։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 18–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է, իսկ մեկ անձի ինքնությունը պարզվում է։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեկնաբանություն

Որոնում