Ազգը սգում էր մանկահասակ երեխայի մահը, իսկ Մաշը Kinder-ով սթորիներ է հրապարակում՝ կարծես ոչինչ չի էլ եղել (լուսանկար, տեսանյութ)

  • Aug 19, 2022

Թվում էր, թե Հայաստանում գոնե օգոստոսի 17-ին և 18-ին հարգելու էին «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը՝ մի քանի օր զուսպ լինելով նաև սոցիալական ցանցերում, սակայն շատերի մոտ տեղի ունեցավ ճիշտ հակառակը։

Տպավորություն էր, որ ողբերգության մասին չէր լսել նաև բլոգեր Մաշը, նա սովորականի պես հրապարակումներ էր անում, այդ թվում՝ կրքոտ ֆոտոշարքն էր ներկայացնում հանրությանը:

Հասկանում ենք, որ, միգուցե, բոլորս էլ ապրել ենք մեր առօրյայով, բայց հնարավոր էր, չէ՞ պարզապես հարգել զոհերի, այդ թվում՝ մանկահասակ երեխայի հիշատակը, իսկ Kinder-ի մասին հրապարակումը մի փոքր հետաձգել։

Մյուս սթորիում էլ Մաշը գովում էր ինքն իրեն՝ նշելով, որ իր էջի վիզուալն իրեն շատ է դուր գալիս։  Մաշա ջան, երկրի թիվ մեկ հրատապ հարցն էր, որը պետք է քննարկեիր հետևորդներիդ հետ, զոհերը կսպասեն։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կա 16 զոհ։ Զոհվածներից 14–ի ինքնությունը պարզվել է։ ԱԻՆ–ը հրապարակել է նրանց անունները՝ Միսակ Պատվականի Մարգարյանը՝ ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյանը՝ ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյանը՝ ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյանը, Վարդան Գուրգենի Քոչարյանը՝ ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյանը՝ ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյանը՝ ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյանը՝ ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյանը՝ ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյանը՝ ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյանը՝ ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը՝ ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան՝ ծնված 1951 թ․։

3 անձ որոնվում է որպես անհետ կորած։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 

Մեկնաբանություն

Որոնում