Զոհերը նոր էին հաստատվել, իսկ Էմմա Շաբոյանն ասում էր, որ կյանքը շարունակվում է և առաջարկում էր նոր, հումորային տեսանյութ հրապարակել

  • Aug 19, 2022

Այս օրերին Հայաստանում պաշտոնապես սուգ էր հայտարարված, իսկ նախքան պաշտոնական  հաստատումն էլ հասարակության զգալի մասը սգում էր։

Starnews-ի աչքից չի վրիպել,  որ ամենածանր պահին, երբ դեռ նոր էր հաստատվել փոքրիկի և նրա մայրիկի մահը, դերասանուհի Էմմա Շաբոյանը իսնտագրամյան սթորիներ էր հրապարակել՝ նշելով, որ կյանքը շարունակվում է։

Դերասանուհին նշել էր նաև, որ շատերն իրեն նամակ են գրում՝ ասելով, որ առանց իր հումորային տեսանյութերի տխուր է։ Էմման առաջարկել էր քվեարկել՝ արդյո՞ք պետք է նոր տեսանյութ հրապարակի։

Էմմա ջան, իհարկե, հեծանիվ չես հորինել, որ կյանքը շարունակվում է, սակայն նման ողբերգության ժամանակ լռությունը առաջին հերթին հարգանքի նշան է, ի վերջո, տեսանյութերդ կհասցնես հրապարակել։ Նույն է, որ գնաս հոգեհանգիստ և առաջարկես ուրախ թեմաներից զրուցել։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է, իսկ մեկ անձի ինքնությունը պարզվում է։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 

Մեկնաբանություն

Որոնում