Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Մնացականյանն օրերս գրառմամբ էր հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև առանց խմբագրման։

Շատ կուզեի, որ պետական մակարդակով այս տղային գոնե մի հատ շնորհակալագիր տան, իսկ եթե երեկ ինքն էր երեխա ունեցել , ճիշտ եմ հիշում, ապա վստահ եմ ապագայում իր հորով հպարտանալու շատ առիթներ է ունենալու իր երեխան։ Էսքանը»:
Նշենք, որ խոսքը դերասան Գևորգ Գրիգորյանի մասին է, ով նաև որպես կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Նշենք, որ «Սուրմալուի» պայթյունից հետո օնլայն հարթակում անդրադարձել և իրենց պարտքն են կատարել մի շարք հայտնիներ, սակայն ուշագրավն այն է, որ 1-2 սթորի հրապարակելուց հետո անցել են իրենց բնականոն կյանքին՝ ներկայացնելով, օրինակ՝ իրենց խմած սուրճը։ Հավելենք, որ Գեւորգն ի տարբերություն մյուս հանրային դեպքերի չի նախընտրել իր քայլը որպես PR գործիք օգտագործել, նա ամեն բան արել է առանց սթորիներ հրապարակելու:
Ավելի ուշ դերասանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ խնդրելով, որ համացանցում սխալ տեղեկություն չտարածեն։ Նա գրել է հետևյալը․ «Մարատին Տիգրան անունով կամավորն է առաջինը նկատել, խնդրում եմ ապատեղեկատվություն մի տարածեք»։
Ինչ ասենք մյուսներին… Տիկնայք և պարոնայք, Ձեր աշխարհում ամեն ինչ շատ վառ է և գունեղ, միակ մտածմունքն էլ սո՞ւրճ, թե՞ թեյը լուսանկարելն է։
Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։
Առողջապահության նախարարությունն հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է ստանալ 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: