Համացանցում Արամ MP3-ի նորածին դստեր լուսանկարն է հայտնվել․ միայն թե տեսնեք նրան (տեսանյութ)

  • Aug 19, 2022

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ օրեր առաջ Արամ MP3-ը երրորդ անգամ հայր է դարձել: Նա դուստր է ունեցել: Երգիչը նորածին դստեր տեսանյութն էր հրապարակել, իսկ դրան կից գրել է հետեւյալը.

«Սիրտս կրակով լցվավ, Շողեր ջան:

Շողեր Արամի Սարգսյան»:

Արամը նախընտրել էր նորածնի դեմքը ցույց չտալ՝ սահմանափակվելով նրան կիսով չափ ցուցադրելուց։

Օրեր անց համացանցում հայտնվել է փոքրիկ Շողերի լուսանկարը։

Հավելենք, որ Արամը և կինը երկու որդի ունեն: Կնոջ՝ Աննայի հղիության մասին երգիչը նախընտրում էր չխոսել՝ գաղտնի պահելով այն։

Թե որն էր այս գաղտնիության պատճառը, դժվար է ասել: Աննային, ով բավական  ակտիվ է համացանցում, հաջողվել էր գաղտնիությունը պահել՝ որեւէ ձեւով պատահաբար չբացահայտելով իր կարգավիճակը:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ծնողներին այս ուրախալի լուրի կապակցությամբ, իսկ փոքրիկին մաղթում ենք անհոգ մանկություն:

Մեկնաբանություն

Որոնում